Տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ
26/08/2020 14:20

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Օգոստոսի 26-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը քննարկեցին հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները և այս համատեքստում ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը:
Նախարար Մնացականյանն ընդգծեց տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության պահպանմանն ուղղված հայ-ռուսական համագործակցության կարևորությունը։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաև մտքեր փոխանակեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի շուրջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում