Մոլորված սպա Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ Ադրբեջանում 5 հոդվածով քրգործ է հարուցվել. ՊՆ խոսնակ

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածով, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։
ՀՀ ՊՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ և շարունակում է ինտենսիվ աշխատել ստեղծված իրավիճակի շուրջ»,- գրել է նա։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում