Մեքսիկայում հայտնաբերվել են բուրգ եւ շուրջ 2 հազար տարի առաջ կառուցված բնակավայրի ավերակներ
Նմանատիպ
Մեքսիկայի Վերակրուս արեւելյան նահանգի տարածքում պահեստային համալիր կառուցող շինարարների զգոնությունը տեղի հնագետներին թույլ Է տվել կատարել կարեւոր հայտնագործություն: Խալտիպանի մունիցիպիումում հողային աշխատանքներ կատարելիս բանվորներն անսպասելիորեն հայտնաբերել են հնադարյան բնակավայրի ավերակներ, որն, ինչպես ավելի ուշ պարզվել Է, կառուցվել Է շուրջ 2 հազար տարի առաջ:
Ժամանած հնագետները պեղումների ընթացքում հայտնաբերել են 12 մետր բարձրությամբ բուրգ, ինչպես նաեւ 30 երեխաների գերեզմաններ: Հնադարյան բնակավայրի տեղում գտնվել են մարդկանց կավե արձանիկներ, ինչպես նաեւ բրածո կենդանիների եւ ձկների մնացորդներ: Դրանց թվում՝ մեգալոդոն տեսակի շնաձկան ատամներ, որը բնաջնջվել Է ավելի քան 10 հազար տարի առաջ:
Հետազոտողների կարծիքով՝ հնադարյան բնակավայրի բնակիչները կենդանիների մնացորդները բերել են այժմյան Մեքսիկայի այլ շրջաններից, քանի որ նախկինում Վերակրուսի տարածքում չի հաջողվել նման գյուտեր անել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում