Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 24 միլիոնը

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 24 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.amԱշխարհում կորոնավիրուսային պանդեմիայի սկզբից ի վեր վարակվածների թիվը հասել է 24 099 954-ի՝ մեկ օրում ավելանալով 210 804-ով, հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանը:

Վարակի զոհերի թիվն աշխարհում հասել է 825 696-ի:

Վարակակիրների թվով առաջատար են Միացյալ Նահանգները, Բրազիլիան և Հնդկաստանը:

ԱՄՆ-ում հայտնաբերվել է վարակի ընդհանուր առմամբ 5 821 819, մահացել է 179 708-ը, ապաքինվել է ավելի քան 2 միլիոն մարդ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում