Արսեն Թորոսյանը ներկա չէր Կառավարության նիստին

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Կառավարության հերթական նիստին չէր մասնակցում: Նշենք, որ վարչապետի որոշմամբ՝ Թորոսյանը կմեկնի արձակուրդի, որը մեկնարկում է օգոստոսի 31-ից, և կտևի մինչև սեպտեմբերի 18-ը:
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Tert.am-ին հայտնեց, որ Թորոսյանն Ազգային Ժողովում մասնակցում է բյուջետային քննարկումների:
իշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ լուրեր են շրջանառվում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արսեն Թորոսյանի միջև թեժ վեճ է տեղի ունեցել, ինչից հետո Փաշինյան Թորոսյանին արձակուրդ է ուղարկել:
Նաև նշվում էր, թե Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է գրել, սակայն ավելի ուժ ԱՆ խոսնակը հերքեց այդ լուրերը՝ ասելով, որ նախարարը նման դիմում չի գրել և չի էլ պատրաստվում, իսկ արձակուրդից հետո վերադառնալու է բնականոն աշխատանքին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում