Արցախի նախագահն ընդունել է Դավիթ Տոնոյանին
29/08/2020 13:58
Կարդացեք նաև
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:
Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը, որին մասնակցել են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, քննարկվել են բանակաշինությանն առնչվող մի շարք հարցեր:
Երկուստեք կարևորվել է պաշտպանության ոլորտում Արցախի ու Հայաստանի փոխգործակցությունը՝ որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման կարևոր նախապայմաններից մեկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում