Ակնհայտ է, որ «Իսկանդերը» մինչև Ապրիլյան պատերազմն է ձեռք բերվել. Է. Շարմազանով
Կարդացեք նաև
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, Facebook: Ինչպես և կանխատեսվում էր Ալիևին կիրթ և կառուցողական համարող ռեժիմը ծանր է տարել ՀՀ երրորդ Նախագահի հրապարակային խոսքը: Սերժ Սարգսյանին հակադարձելու համար «մարտի էին նետվել» բոլոր ուժերը (ֆեյքերից մինչև հանձնաժողովի նախագահ): Հավանաբար, տեսնելով իր «մատյան գնդի» անօգուտ ջանքերը, այսօր հրապարակ մտավ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի ոչ անհայտ հոդվածագիրը (հավանաբար վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը)` հերթական ստերը պարունակող հոդվածով:
Եվ ուրեմն. հոդվածագիրը, խեղաթյուրելով Սերժ Սարգսյանի հրապարակային հնչեցված խոսքը, նշում է թե միայն 2016-ի ապրիլից հետո է մեծ քանակությամբ զինամթերք ձեռք բերվել: Սա այն դեպքում,երբ ասուլիսում բաց ասվել է, որ 2016-ից առաջ և հետո 50 հազար տոննա միայն անվճար ռազմամթերք է ձեռք բերվել: Նաև ակնհայտ է, որ «Իսկանդերը» մինչև Ապրիլյան պատերազմն է ձեռք բերվել, ուստի նախորդ իշխանությանը մեղադրելու նիկոլական փորձերը նույնքան ողորմելի են, որքան Տավուշի մարտական գործողությունների ղեկավարումը Փաշինյանի անվան հետ կապելը:
Իսկ բանակի նկատմաբ վերաբերմունքն այսօր ակնհատ փոխվել է և փոխվել է նախ և առաջ ընդդիմության վերաբերմունքը: Ու փոխվել է ոչ թե անվճար զինամթերքն ու «Իսկանդերը» ավելի ժամանակակից ու գերհզոր զենքով` ելակով փոխարինելու պատճառով, այլ զուտ այն պատճառով, որ այսօրվա ընդդիմադիրներիս համար բանակն ազգային արժեք է, անկախ նրանից օրվա իշխանությունները դա գիտակցում են կամ ոչ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում