Հայաստանում քրդական համայնքը բողոքի ակցիա է անում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց. ՈՒՂԻՂ

Հայաստանում քրդական համայնքը բողոքի ակցիա է անում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amՀայաստանում քրդական համայնքը բողոքի ակցիա է անում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։ Նրանք ցանկանում են ՄԱԿ-ի ուշադրությունը սևեռել Իրաքի տարածքում քրդական բնակավայրերի նկատմամբ թուրքական գործունեությունների վրա։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ իրականացվող «Մագիլ-Վագր» օպերացիան շարունակվում է։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով Իրաքի հյուսիսում ևս 5 քուրդ զինյալ սպանելու մասին։ Նշվում է, որ ոչնչացվել են նաև սարերում քրդերի դիրքեր, ապաստարաններ, կենցաղային պարագաներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում