Հոբելյանական «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում մի խումբ արվեստագետների շնորհվել են մեդալներ
Նմանատիպ
«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 10-րդ կինոփառատոնի առթիվ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով հուլիսի 10-ին մի շարք արվեստագետներ արժանացել են հատուկ մրցանակների եւ մեդալների: ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով պարգեւատրվել է «Ոսկե ծիրան»-ի փոխտնօրեն կինոռեժիսոր Արա Խանջյանը: ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով պարգևատրվել են նաեւ հռչակավոր կինոռեժիսոր Իշտվան Սաբոն, անվանի կինոռեժիսորներ Յոս Ստելինգը եւ Մարգարեթ ֆոն Թրոթան:
ՀՀ Նախագահի հրամանագրով «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանին շնորհվել է ՀՀ Ժողովրդական արտիստի կոչում:
«Ոսկե ծիրան» փառատոնի ծրագրերի տնօերն, կինոգետ Միքայել Ստամբոլցյանին շնորհվել է Մովսես Խորենացու մեդալ, իսկ Սուսաննա Հարությունյանը արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչմանը:
ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանին շնորհվել է Պատվո շքանշան: Անկախության 20-ամյակի առթիվ դերասանուհի Արսինե Խանջյանը պարգևատրվել է Հայրենիքի հանրության ծառայությունների համար Առաջին կարգի մեդալով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում