Մարդիկ ընդունվել են եվրոպական բուհեր, բայց չեն կարողանում մեկնել ուսանելու. Նաիրա Զոհրաբյան

Մարդիկ ընդունվել են եվրոպական բուհեր, բայց չեն կարողանում մեկնել ուսանելու. Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.amՀայ բազմաթիվ ուսանողներ ընդունվել են ԵՄ երկրների բուհեր, և եթե ՀՀ ողջ տարածքում հայտարարվում է կարանտին, դա վատթարագույն ազդակ է լինելու այդ երկրների համար, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մարդիկ ընդունվել են, բայց չեն կարողանում մեկնել ուսանելու: «Կարանտին» բառը լսելով՝ եվրոպական ոչ մի երկիր Հայաստանի հետ սահմանը չի բացելու», – ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ շեշտելով, որ կարանտինի մասին նախագիծը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության համար անընդունելի է:

Անդրադառնալով ՌԴ մեկնել ցանկացող հայաստանցիների խնդիրներին՝ պատգամավորը հորդորեց լուծել վերջիններիս աշխատանքի հարցը, նրանց այստեղ պատանդի կարգավիճակում չպահել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում