Մխիթարյանի հետխաղային առաջին հարցազրույցը BVBtotal-ի տեսանյութում (տեսանյութ)
Կարդացեք նաև
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Դորտմունդի «Բորուսիա»-ն ընկերական խաղում 1:3 հաշվով պարտության մատնեց շվեյցարական «Բազել»-ին: Հենրիխ Մխիթարյանն իր մեկնարկային խաղում փայլեց’ դառնալով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
Գերմանական Kicker պարբերականն անդրադարձել է Մխիթարյանի խաղին.
«Սա կոչվում է հաջող մեկնարկ: «Բորուսիա»-ի ռեկորդային տրանսֆերային ձեռքբերումը’ Հենրիխ Մխիթարյանը, իրեն լավագույն կողմերով դրսևորեց առաջին իսկ խաղում:
Մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած Մխիթարյանն արդեն 11-րդ րոպեին գոլ խփելու հնարավորություն ընձեռեց Մարկո Ռոյսին: Ֆաբիան Շարի պատասխան գոլից հետո Հենրիխը կրկին ապացուցեց իր բարձր կարգը’ Նուրի Շահինի հիանալի փոխանցումից հետո դառնալով գոլի հեղինակ:
Կիսապաշտպանն անմիջապես դրսևորեց իրեն, չնայած, որ իր նոր թիմակիցների հետ ընդամենը մեկ մարզում էր անցկացրել»:
Ներկայացնենք նաև Հներիխ Մխիթարյանի հետխաղային առաջին հարցազրույցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում