Անվտանգության կոմպոնենտների մասին Արցախի իշխանությունների պատկերացումները, մեղմ ասած, այդքան էլ հասկանալի չեն. քաղաքագետ

Անվտանգության կոմպոնենտների մասին Արցախի իշխանությունների պատկերացումները, մեղմ ասած, այդքան էլ հասկանալի չեն. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, FacebookԱնվտանգության կոմպոնենտների մասին Արցախի իշխանությունների պատկերացումները, մեղմ ասած, այդքան էլ հասկանալի չեն։ Ի՞նչ է նշանակում Արայիկ Հարությունյանի հայտարարությունն այն մասին, որ այսուհետև Արցախի համար առաջնահերթ է լինելու ոչ թե ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, այլ անվտանգությունը։ Բայց չէ՞ որ այդ ինքնորոշման իրավունքի ճանաչումը գործնականում ոչ այլ ինչ է, քան անվտանգության համակարգի բաղկացուցիչ մաս։ Ունե՞ս միջազգային հանրության կողմից ճանաչված պետություն, նշանակում է ունես նաև այդ նույն միջազգային հանրության կողմից ստեղծված անվտանգային համակարգերից օգտվելու հնարավորություն։ Կարող ես, օրինակ, մասնակցել տարբեր միջազգային կառույցների աշխատանքներին, ռազմական դաշինքների մաս կազմել և այլն, և այլն։ Միթե՞ այս պարզ ճշմարտությունը հասու չէ Արցախի իշխանություններին։

Կամ մեկ ուրիշ հարց։ Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ արցախյան հիմնախնդիրը քաղաքական լուծում չունի։ Բայց դրա մասին կարող ենք բաց տեքստով խոսել մենք՝ փորձագետներս, լրագրողներն ու քաղաքցիները։ Սակայն ոչ երբեք ՀՀ կամ ԼՂՀ ղեկավարը։ Որովհետև երբ նրանք են հայտարարում պատերազմի և ոչ թե բանակցությունների անհրաժեշտության մասին, ապա այդ պատերազմի պատասխանատվությունը բարդվում է հենց հայկական կողմի վրա։ Մեզ դա պե՞տք է։ Իհարկե ոչ:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում