ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է
05/09/2020 16:14
Կարդացեք նաև
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է՝ մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցումների հադիսավոր փակման արարողությանը:
ՊՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ- պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հանդիպումը:
Քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում