Հուշարձանի էսքիզը պատկերացնում ենք Վահե Գրիգորյանի կիսանդրու տեսքով. Նարեկ Մալյանը դիմել է քաղաքապետին

Հուշարձանի էսքիզը պատկերացնում ենք Վահե Գրիգորյանի կիսանդրու տեսքով. Նարեկ Մալյանը դիմել է քաղաքապետին

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, FacebookԵրևանի քաղաքապետ պարոն Հ. Մարությանին

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական

շարժման հիմնադիր-ղեկավար Ն. Մալյանից

Հարգելի պարոն Մարության,

Օրերս Երևան քաղաքի ավագանու Մշակույթի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի» էսքիզին:

«ՎԵՏՕ» շարժումը կարծում է, որ առկա է որոշակի անարդարություն, քանի որ այդ հուշարձանն ամբողջապես չի արտացոլում Մարտի 1-ի իրադարձության բոլոր ասպեկտները:

Անարդարությունը վերացնելու նպատակով՝ առաջարկում ենք հուշարձանի կողքին տեղադրել նաև մարտի 1-ի զոհերի հիշատակը կայուն եկամտի աղբյուր դարձրած մարդկանց հավաքական արձանը:

Մեր առաջարկած հուշարձանի էսքիզը պատկերացնում ենք Վահե Գրիգորյանի կիսանդրու տեսքով, իսկ կիսանդրու պատվանդանի հատվածում՝ դոլարի նշան ($), որը կխորհրդանշի Վահե Գրիգորյանի՝ 2010 թվականին օլիգարխ Ջորջ Սորոսից մարտի 1-ի զոհերի թեմայով ստացած գումարը:

Պատրաստ ենք մասնակցել մեր առաջարկի վերաբերյալ հանրային քննարկմանը, ինչպես նաև կազմակերպել հուշարձանի կառուցման ֆինանսավորման համար հանրային դրամահավաք:

Կից ներկայացնում ենք օլիգարխ Ջորջ Սորոսից մարտի 1-ի զոհերի թեմայով Վահե Գրիգորյանի ստացած 10 300 դոլարի մասին փաստը /առդիր 1 էջ/:

Հարգանքով՝

Ն. ՄԱԼՅԱՆ

No photo description available.

Հետևեք մեզ նաև Telegram-ում