ՀՀԿ-ն այսօր գործադիր մարմնի նիստ կգումարի
Նմանատիպ
Հայաստանի հանրապետական կուսակցությունը հուլիսի 12-ին գործադիր մարմնի նիստ կգումարի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Սահակյանը նշեց, որ հստակ չի կարող ասել, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվելու նիստի ընթացում:
Ավելի վաղ ի պատասխան մեր հարցադրմանը, թե հնարավոր է արդյոք, որ նիստի ժամանակ քննարկվի նորանշանակ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին փոխարինողի հարցը, Սահակյանն ասել էր, որառայժմ հստակ չէ, սակայն այդ հարցը համապատասխան քննարկման է ենթարկվելու:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հունիսի 10-ին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակեց Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին: Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու առաջարկը ՀՀԿ գործադիր մարմնի նիստում արել էր ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Վահե Հակոբյանը ԱԺ պատգամավոր էր ընտրվել թիվ 38 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով: Նրա լիազորությունները դադարեցվելուց հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 80-օրյա ժամեկտում կնշանակի լրացուցիչ ընտրություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում