Նիկոլ Փաշինյանն Արմինե Պետրոսյանին ազատել է պաշտոնից
08/09/2020 17:41
Կարդացեք նաև
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմինե Պետրոսյանին ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության սոցիալ- տնտեսական քաղաքականության բաժնի պետի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`
Արմինե Սամվելի Պետրոսյանին 2020 թվական սեպտեմբերի 15-ից ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության սոցիալ-տնտեսական քաղաքականության բաժնի պետի (06-Գ25-31.1-Ղ3-1) պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում