Պուտինը ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանին

Պուտինը ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կգլխավորի ռուսական պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանին: Այս մասին ասված է ՌԴ իրավական տեղեկատվության պորտալում հրապարակված հրամանագրում:

Նախագահը հանդես կգա տեսաուղերձի ձևաչափով, ինչից հետո պատվիրակության ղեկավարը կդառնա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նախագահն արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է նաև հաստատել խորհրդականների, փորձագետների և տեխնիկական անձնակազմի ցուցակը:

Պուտինի ելույթը նախատեսված է սեպտեմբերի 22-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում