Սերժ Սարգսյանը հանդիպել է վերջերս Հանրապետական կուսակցությանը անդամագրված երիտասարդներին
Կարդացեք նաև
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը վերջերս անդամագրված երիտասարդների հերթական հանդիպումը կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում են Հայաստանի հանրապատեկան կուսակցության երիտասարդական կազմակերպությունից:
Այս անգամ հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Երեւանի Խորհրդի (ՀՀկ Եկ Երևանի խորհուրդ) նոր անդամները և խորհրդի հիմնական կազմը: Երիտասարդները ՀՀ 3-րդ Նախագահի հետ հարց ու պատասխանի, ինչպես նաեւ ոչ ֆորմալ շփման ընթացքում տվեցին ներքաղաքական եւ միջազգային օրակարգին վերաբերվող մի շարք հարցեր, ինչպես նաեւ ներկայացրցեին հետագա աշխատանքների կազմակերպման իրենց տեսլականը։
«Շարունակվում է երիտասարդների ակտիվ հոսքը Հանրապետական կուսակցություն: Բազմաթիվ երիտասարդներ՝ կիսելով մեր քաղաքական հայացքներն ու համոզմունքները, համալրում են մեր շարքերը»,– ասաց ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի ղեկավար Նարեկ Թադևոսյանը:
«Ինչպես եւ խոստացել էինք՝ նմանօրինակ հանդիպումները պարբերական բնույթ են կրելու։ Սա երիտասարդության հետ տարվող ամենօրյա աշխատանքի արդյունք է»,- նշեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում