Ինչո՞ւ է ԱՀԿ-ն կասեցրել COVID-19-ի դեմ «AstraZeneca» պատվաստանյութի փորձարկումները

Ինչո՞ւ է ԱՀԿ-ն կասեցրել COVID-19-ի դեմ «AstraZeneca» պատվաստանյութի փորձարկումները

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.amԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), մեկնաբանելով բրիտանական «AstraZeneca» կորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկումների կասեցումը, ասել է, որ դա սովորական երևույթ է, քանի որ դեղամիջոցների արտադրության գործում ամենակարևորը անվտանգության ապահովումն է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք ուրախ ենք նշել, որ պատվաստանյութեր մշակողները ապահովում են փորձարկումների գիտական հիմնավորվածությունը և հետևում պատվաստանյութերի մշակման ստանդարտ սկզբունքներին և ուղեցույցներին», – հայտնել են ԱՀԿ-ից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «AstraZeneca» պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կասեցվել են բրիտանացի մասնակիցներից մեկի մոտ ի հայտ եկած անցանկալի հետևանքի պատճառով: Ընկերության խոսնակը ասել էր, որ «AstraZeneca»- ն մտադիր է արագացնել գործի վերանայումը` փորձարկման ընթացքում հնարավոր վատ ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար: Ըստ ընկերության ներկայացուցչի պատվաստանյութի փորձարկման կասեցումը սովորական է և անհրաժեշտ է նման դեպքերում: Թե որքան կտևի կլինիկական հետազոտությունների կասեցումը, դեռ հայտնի չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում