Մահացած զինծառայողի ծնողները կոչ են անում չշահարկել իրենց որդու մահվան հետ կապված լուրերը

2013 թվականի հուլիսի 5-ին ՊՆ զորամասերի մեկում հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի ծնողներն այսօր հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել լրատվամիջոցների ներկայացուցիչներին զերծ մնալ իրենց որդու մահվան հետ կապված լուրերի շահարկումներից: Ներկայացնում ենք նրանց հայտարարությունն ամբողջությամբ.

«Մենք` Գաբրիել Աբրիկի Լալազարյանի ծնողներս՝ Աբրիկ Միսակի Լալազարյանը և Անահիտ Բագրատի Հայրապետյանը, հայտարարում ենք, որ մենք ոչ մի լրատվամիջոցների հարցերի պատասխանել չենք ուզում, կոչ ենք անում ձեռնպահ մնալ մեր որդու մահվան հանգամանքների հետ կապված լուրերի շահարկումներից և գնահատականներից: Մենք վստահում ենք ՀՀ ՊՆ-ը և քնչական ծառայությանը, համագործակցում ենք իրենց հետ և շնորհակալություն ենք հայտնում ՊՆ Սեյրան Օհանյանից ու քնչական ծառայությունից», – նշված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում