Իրանը 3-օրյա զորավարժություններ է սկսել Հորմուզի նեղուցի մոտակայքում

Իրանը 3-օրյա զորավարժություններ է սկսել Հորմուզի նեղուցի մոտակայքում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԻրանի բանակը սեպտեմբերի 10-ին ամենամյա 3-օրյա զորավարժություններն է սկսել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի մոտակայքում: Այս մասին տեղեկացնում է alarabiya.net կայքը` հղում տալով Իրանի պետական հեռուստաընկերությանը:

Նավատորմի, օդուժի և ցամաքային զորքերի ստորաբաժանումները մասնակցել են Օմանի ծոցում անցկացվող զորավարժություններին: Զորավարժությունների ընթացքում կօգտագործվեն իրանական սուզանավեր և անօդաչու թռչող սարքեր:

«Զոլֆագար 99» անվանումը ստացած ամենամյա զորավարժությունները ղեկավարող ծովակալ Հաբիբոլահ Սայարին սեպտեմբերի 9-ին հայտարարել էր, որ ռազմական խաղն ուղղված է «արտասահմանյան սպառնալիքներին և ցանկացած ներխուժմանը դիմագրավելու պատրաստության բարձրացմանը»:

Իրանի ռազմածովային նավատորմը Օմանի ծոցում բոլոր գործողությունները իրականացնում է Հորմուզի նեղուցի արևելյան մասում, որտեղով անցնում է առևտրի ենթակա նավթի 20%-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում