Գրոսկրոյցը Մխիթարյանին կսովորեցնի դորտմունդյան երգեր ու մի քիչ գերմաներեն

Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Քևին Գրոսկրոյցը նոր ակումբին հարմարվելու գործում կօգնի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Նշենք, որ թիմն այս պահին ուսումնամարզական հավաք է անցկացնում շվեյցարական Բադ-Ռագաց քաղաքում, և Քևինն ու Հենրիխը բնակվում են նույն սենյակում:

-Ես նրան դորտմունդյան երգեր ու մի քիչ գերմաներեն կսովորեցնեմ: Այնուհետև կպատմեմ ռուրյան դերբիի մասին: Կարճ ասած, այն, ինչ պետք է նա իմանա,- ասել է Գրոսկրոյցը:

Նշենք, որ Գրոսկրոյցը նորեկներին թիմում արագորեն ինտեգրելու փորձ արդեն ունի: Նա դա հաջողությամբ արել է ճապոնացի կիսապաշտպան Շինջի Կագավայի հետ, ով նախորդ մրցաշրջանից սկսած արդեն ելույթ է ունենում «Մանչեսթեր Յունայթեդում», հաղորդում է Ruhr Nachrichten-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում