ՆԱՍԱ-ն առաջարկել է Լուսնի մակերեսից հող բերելու համար մասնավոր ընկերությունների միջև մրցույթ անցկացնել
Կարդացեք նաև
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ՆԱՍԱ-ն ամերիկյան և այլ մասնավոր ընկերություններին առաջարկել է պարգևատրման դիմաց մասնակցել Լուսնի մակերեսից ռեգոլիտ հավաքելու և Երկիր հասցնելու մրցույթին:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է տիեզերական ընկերության տնօրեն Ջեյմս Բրայդենստայնի հաղորդագրության մեջ: Վերջինիս խոսքով՝ ՆԱՍԱ-ն առաջարկել է մասնավոր ընկերություններին «նախապատրաստել իրենց ծրագրերը տիեզերքում ռեսուրսների արդյունահանման վերաբերյալ»:
Մրցույթի հավանական մասնակիցներից պահանջվում է ոչ մեծ քանակությամբ քարեր հավաքել Լուսնի մակերեսի ցանկացած կետից, նյութի հավաքման տեսողական ապացույց ներկայացնել, ինչպես նաև տեղանքի մասին տվյալները և ձեռք բերված իրերը տրամադրել ՆԱՍԱ-ին:
ՆԱՍԱ-ն նախատեսում է այդ ողջ գործընթացն ավարտին հասցնել մինչև 2024 թվականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում