Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է
11/09/2020 15:42
Կարդացեք նաև
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով։
Այսպիսով՝ Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 11-ը՝ ժամը 22:00-ը ներառյալ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում