«Ակոս»-ը հրապարակել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակից հայտնաբերած հայկական գերեզմանոցի տապանաքարերի լուսանկարները
Նմանատիպ
Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականի էլեկտրոնային տարբերակը հրապարակել է Թաքսիմի հրապարակում իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ ի հայտ եկած հայկական գերեզմանոցի տապանաքարերի լուսանկարները: Տապանաքարերը թվագրվում են 17-րդ դարի երկրորդ կեսից մինչև 19-րդ դարն ընկած ժամանակահատվածին:
Տապանաքարերը գտնվում են Ստամբուլի հնագիտության թանգարանում, որի ղեկավարությունը ներկայում ուսումնասիրում է քարերը: «Տապանաքարերից մեկի վրա առկա գրությունը մաքրված է և անընթեռնելի: Մյուս երկուսն էլ առանց գրության են: Հինգ տապանաքարերի վրա հնարավոր է միայն տարեթիվը կարդալ: Տապանաքարերից 8-ը նախշերով են, 5-ը’ ոչ»,- հայտնի է դարձել թանգարանում կատարված ուսումնասիրությունից հետո:
13 տապանաքարերը պատրաստված են մարմարից: «Ակոս»-ը հայտնում է, որ տապանաքարերի վրա առկա բոլոր գրությունները պարզելուց հետո այն կներկայացվի ընթերցողներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում