Շենավանի գյուղապետի դեմ քրեական գործ է հարուցվել

Քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա Արմավիրում քրեական գործ է հարուցվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, մասնավորապես, Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ Հ. Սիմոնյանը հաղորդում է ներկայացրել, որ նշված գյուղի գյուղապետ Ա. Մկրտչյանը գյուղացիներից հավաքել է ՀՀ կառավարության կողմից ինքնարժեքով բաժանվող պարարտանյութի և դիզելային վառելիքի գումարները, սակայն դրանք լիարժեք չի հատկացրել:

Հ. Սիմոնյանը նաև նշել է, որ Ա. Մկրտչյանը գյուղապետարանի բյուջեից անապահով ընտանիքների համար դուրս է գրել գումարներ, սակայն դրանք բաժանել ապահովված ընտանիքներին’ նախկինում նրանցից վերցրած իր պարտքի դիմաց:

Քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ’ ՀՀ քրեկան օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն իրականացնում է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արմավիրի բաժինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում