«Լույս» հիմնադրամի շրջանավարտներից մեկն արդեն գյուտի արտոնագրի հայտ է ներկայացրել

«Լույս» հիմնադրամի օժանդակությամբ մեկնարկել է «Զարգացնենք Հայաստանը» ամենամյա ծրագիրը, որ միտված է ուսանողների և շրջանավարտների գիտելիքները կոնկրետ ծրագրերի և նախագծերի միջոցով Հայաստանում ներդնելուն:

 Հուլիսի 11-ից հիմնադրամի օգնությամբ արտասահմանյան լավագույն բուհերում ուսանած շրջանավարտնե րն ու ուսանողները այցելում են Հայաստանի և Արցախի տարբեր շրջաններ’ տեղում ծանոթանալու համայնքների խնդիրներին, շփվելու քաղաքացիների հետ’ հնարավորություն ունենալով երկիրն ուսումնասիրել տարբեր տեսանկյուններից: Նպատակն է միասնաբար մշակել և իրականացնել կոնկրետ ծրագրեր և նախագծեր, որոնք կառնչվեն առկա գերակայություններին: ««Զարգացնենք Հայաստանը» ծրագիրն ուսանողների մեջ բորբոքում է պատասխանատվության, ոգևորության զգացում և հրավիրում նրանց՝ համատեղ կերտելու ապագայի տեսլականը և խորհելու ու? ?ումնառության ընթացքում հանդիպած այն իրավիճակների շուրջ, որոնք փոխակերպիչ (տրանսֆորմատիվ) ներգործություն են ունեցել իրենց վրա: Այս ամենի ընկալումը կօգնի նրանց աճելու անձնապես»,-ասված է ծրագրի նկարագրության մեջ:

«Լույս»-ի շրջանավարտներն արդեն մեծ հաջողությունների են հասել: Օրինակ, շրջանավարտներից Արմեն Մկրտչյանը հայտ է ներկայացրել գյուտի արտոնագիր ստանալու համար, որի շնորհիվ աշխարհի ցանկացած վայրում գյուղատնտեսները կկարողանան ավելի լավ մշակել իրենց բերքը: Իսկ Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Վահե Ճիտոյանը մրցանակի և արքայազն Չարլզի շնորհավորանքին է արժանացել նյութական ֆիզիկայի ոլորտում կատարած իր հետազոտությունների համար: «Մեր ձեռքբերումները չեն չափվում միայն մեր կողմից տրամադրվող կրթաթոշակների քանակով, թեև դրանց թիվը տարեկան 200-ից ավելի է, այլև այն որակով, որ արտադրում են մեր գիտնականները Հայաստանի և աշխարհի համար»,- նշել է Գայանե Ղումաշյանը, ով Լույսի հետ է եղել հիմնադրամի գործունեության հենց սկզբից:

«Լույս» հիմնադրամն այժմ շարունակում է կրթաթոշակի հայտեր ընդունել մինչև 2013 թ. հուլիսի 15-ը: «Լույս»-ը կրթական հիմնադրամ է, որը տրամադրում է կրթաթոշակներ հիմնադրամի կողմից հաստատված 10 լավագույն համալսարաններում ուսանելու համար: Կրթաթոշակի արժանանալու չափորոշիչներն են’ լինել ծագումով հայ, Հայաստանի քաղաքացի կամ ունենալ հայկական արմատներ (խառնամուսնությունների զավակների համար), ընդունված լինել «Լույս»-ի կայքում հրապարակված լավագույն 10 համալսարաններից մեկում, ինչպես նաև «Լույս»-ին դիմելու պահին լ ինել 18-40 տարեկան: «Լույս» հիմնադրամի կողմից հաստատված 10 լավագույն համալսարանների ցանկը կազմվում է’ համաձայն միջազգային անկախ «US News & World Report»-ի ներկայացրած վարկանիշների’ անկողմնակալ մոտեցում ապահովելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում