Գագիկ Բեգլարյանը կարեւորել է «Հյուսիս-հարավ»-ի երրորդ տրանշի համաֆինանսավորման արագացումը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 12-ին հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ՝ Տարածաշրջանային տրանսպորտի վարչության պետ Քսյաոհոնգ Յանգի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում Քսյաոհոնգ Յանգը գոհունակություն է հայտնել այս տարվա մայիսից «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքում տեղ գտած բարեփոխումների վերաբերյալ։ Նա նաև նշել է, որ ԱԶԲ-ն էլ իր կողմից ինստիտուցիոնալ առումով ուժեղացրել է Ծրագրի կառավարման անձնակազմը և կշարունակի ավելի ? ?եծ ուշադրություն դարձնել կատարվող աշխատանքներին:

Նախարարն իր հերթին գոհունակություն է հայտնել վերջին շրջանում աշխատանքներում նկատվող առաջընթացի վերաբերյալ և ԱԶԲ ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել երեք հիմնական հարցերի վրա. «Մեզ համար շատ կարևոր է Երրորդ տրանշի համաֆինանսավորման գործընթացի արագացումն ու ճիշտ կազմակերպումը, համապատասխան մրցույթների հայտարարումը և հարավային կողմի նախագծերի պատրաստումը։ Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է նաև Երևանի շրջանցիկ ճանապարհի կառուցմանն աջակցելը, որը կապահովի հյուսիսային հատվածի միացումը հարավին: Սրանք մեզ հ ամար չափազանց կարևոր են, և ԱԶԲ-ից մենք խնդրում ենք արագացնել այդ պրոցեսը»,-նշել է նախարարը:

Հանդիպմանը քննարկվել են նաև Առաջին և Երկրորդ տրանշերում շինարարական աշխատանքներն արագացնելու համար պահանջվող գործողություններն ու քայլերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում