Քաղաքական դաշտում հարաբերական անդորր է. ապագայում լուրջ զարգացումներ կլինեն

Քաղաքական գործիչները համակարծիք չեն, որ դաշտում «անդորր» է տիրում, ավելին’ քաղաքական լուրջ զարցագումներ են կանխատեսում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանընկատեց, որ դաշտի հարաբերական խաղաղ վիճակը փորձում են օգտագործել որոշ լրատվամիջոցներ, որոնք «հեքիաթասացությամբ» են զբաղվում: «Պատասխանատու մարդու համար սա լավ ժամանա կ է ուժերը լարելու և լավ աշխատանք կատարելու համար: Հիմա ճիշտ ժամանակն է գոծելու»,-ասաց Սահակյանը: Նա նաև նշեց, որ գուցե հիմա չկան ինտրիգներ, ընտրություններ և այդ առումով գուցե իրավիճակն ավելի հանգիստ է: «Գնալով մեծանում է Արցախի հանդեպ մեր միջազգային գործընկերների հետաքրքրությունը, նրանք այցելում են Ղարաբաղ, ծանոթանում բնությանը, մշակույթին»,-ասաց Սահակյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նարիա Զոհրաբյանը համաձայն չէ, որ քաղաքական դաշտում «անդորր» է: «Նկատենք, որ անցյալ տարիներին այս ժամանակաշրջանում ավելի պասիվ շրջան էր: Ես կարծում եմ, որ աշնանը լրջագույն զարգացումներ են սպասվում’ կապված սոցիալական վիճակի և թանկացումների հետ»,-ասաց Զոհրաբյանը’ շեշտելով, որ «մեծ փոթորիկից առաջ հարաբերական խաղաղություն է տիրում»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հակադարձում է’ ասելով, որ չի հավատում «մեծ փոթորիկներին»: «Այժմ կրիտիկական պահ է և խորը պատասխանատու ուժերը հասկանում են, որ Եվրոպական միության հետ բանակցություններում եվրոպական ինտեգրացիայի ճանապարհին մենք պետք է չափազանց զգույշ լինենք»,-ասաց Հովհաննիսյանը’ հավելելով, որ հավաբար դրանով պետք է բացատրել դաշտի «անդորրը»: Ներկայումս հանրության ուշադրությունը սևեռված է դեպի Եվրոպական միություն’ կապ ված նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովում Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հետ:

Քաղաքական դաշտում այս ընթացքում հարաբերական խաղաղություն է տիրում, սակայն մինչ այդ բավականին թեժ քննարկումներ էին ընթանում Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի հաշվետվության հետ կապված, որով բացահայտվել են մի շարք խախտումներ և բացթողումներ: Երկարատև քննարկումների թեմա էին դարձել նաև թանկացումները’ կապված գազի, էլեկտրաէներգիայի և տրանսպորտի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում