Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հարցը

Հուլիսի 12-ին երեկոյան Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի առանձնազրույցը, նաև համատեղ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:

Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում