Չնայած գազի թանկացմանը` գազասպառողների թիվն ավելացել է

Հանրապետության գազահամակարգին հուլիսի 1-ի դրությամբ է միացված 642 հազար 909 բաժանորդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «ՀայՌուսգազարդ»-ի պաշտոնական կայքը, ընթացիկ տարվա վեց ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 4 հազար 358-ով, որից 748-ը՝ միայն հունիսին:

Հուլիսի 7-ից ուժի մեջ մտավ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագինը’ 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներիհամար 156 դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար, իսկ ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների’ 276.98 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ’ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում