Իշխան Զաքարյանը Վերահսկիչ պալատում կադրային փոփոխություններ է կատարել

Հ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը պաշտոնից ազատել է ՎՊ աշխատակազմի ղեկավար Հարության Յավրյանին:

Ինչպես  տեղեկանում ենք ՀՀ ՎՊ լրատվական ծառայությունից, ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրեքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հրաման է ստորագրել ՀՀ ՎՊ աշխատակազմի ղեկավար Հարության Յավրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:

ՎՊ նախագահի մեկ այլ հրամանով Հարություն Յավրյանը նշանակվել է ՎՊ նախագահի օգնական: «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետով և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թ. մայիսի 31-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 436-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 3-րդ կետի «բ» ենթակետով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի 2013 թ. հուլիսի 13-ի գրությունը’ ՀՀ ՎՊ նախագահը հրաման է ստորագրել ՀՀ ՎՊ աշխատակազմի ղեկվար նշանակել պալատի 4-րդ վարչության պետ Արտավազդ Ներսիսյանին’ ազատելով վարչության պետի պաշտոնից: ՎՊ նախագահի մեկ այլ հրամանով’ 4-րդ վարչության պետ է նշանակվել նույն վարչության պետի տեղակալ Տիգրան Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում