Պռոշյանի գյուղապետի ընտրություններում նախնական արդյունքներով հաղթել է ՀՀԿ թեկնածուն

Պռոշյանի գյուղապետի’ հուլիսի 14-ին տեղի ունեցած ընտրություններում հաղթել է Հայաստանի հանրապետական կուսակցության թեկնածուն: Ինչպես  տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, նախնական արդյունքներով’ ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանն ստացել է 1317 ընտրողի քվե, ՀՅԴ թեկնածու Վովա Սահակյանը՝ 1241 քվե, անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը՝ 178 ձայն: Քվեարկությանը մասնակցել է 3 հազար 991 ընտրողներից 2 հազար 798-ը:

Պռոշյան համայնքում հինգ թեկնածուներից երկուսը’ Ցոլակ Գրիգորյանը’ ԴԵԼԻԿՏ ընկերության տնօրեն, և Գալուստ Մկրտչյանը’ Պռոշյանի գյուղապետարանի կրտսեր մասնագետ, հրաժարվել են մասնակցել ընտրական պայքարին: Ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն հուլիսի 19-ին: Պռոշյանի գյուղապետի պաշտոնը թափուր էր մնացել, երբ սպանվել էր համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում