Հենրիխ Մխիթարյան. «Ամեն ինչ անում եմ հայրիկիս երազանքն իրականացնելու համար»
Նմանատիպ
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է Bild-ի թղթակցի հարցերին:
– Շնորավորում ենք: Մեկ շաբաթից պակաս է, որ Գերմանիայում ես, բայց արդեն առաջին տիտղոսդ ես հաղթել:
– Ի՞նչ տիտղոս:
– BILD.de-ում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել ես լավագույն ձեռքբերում՝ գերազանցելով Մարիո Գյոթցեին…
– Ինձ համար դա այդքան կարևոր չէ: Իմ գլխավոր նպատակն է թիմիս օգնելը և իրական տիտղոսներ նվաճելը: Դա յուրաքանչյուր մարզիկ էլ ցանկանում է: Այնուամենայնիվ, հաճելի է, որ իմ օգտին են քվեարկել:
– Զայրացնու՞մ է, որ քեզ անդընդհատ Մարիո Գյոթցեի հետ են համեմատում:
– Մենք երկու տարբեր ֆուտբոլիստներ ենք, յուրաքանչյուրս ունի իր առավելություններն ու թույլ կողմերը: Մեկ տարի անց, մի գուցե կարելի կլինի համեմատել, բայց ոչ հիմա: Ես դեռևս ընդամենը երկու ընկերական խաղ եմ անցկացրել: Դա ոչինչ չի նշանակում:
– Բայց հիմա դու նաև կրում ես Գյոթցեի 10 համարը…
– Անկեղծ ասած, համարը երբեք կարևոր չի եղել ինձ համար: Նախորդ բոլոր ակումբներումս 22 համարն եմ կրել: Գլխավորը դաշտում ցույց տված խաղն է, իսկ համարն էական չէ:
– Դու հայտնի ես որպես լեզվական հանճար և լավ տիրապետում ես հինգ լեզուների: Կարո՞ղ ես առաջին ամբողջական նախադասությունն ասել գերմաներենով:
– (ծիծաղում է)«Երկուսն եմ կարող…»
– Որո՞նք:
– (ծիծաղում է) „Ich will immer lernen! և Ich stehe in einem Eisbecken.“ («Միշտ ցանկանում եմ սովորել» և «Ես կանգնած եմ Eisbecken»-ում (Eisbecken-ը սառցե վաննա է, որտեղ ֆուտբոլիստները հանգստանում են-TF))
– Ընկերուհի ունե ՞ս:
– Բայց դա անձնական հարց է: Ո’չ: Մարզաբազային մոտ բնակարան եմ փնտրում:
– Հայրդ, ով պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր, 17 տարի առաջ մահացել է գլխուղեղի ուռուցքի հետևանքով: Դու հանուն նրա՞ ես խաղում:
– Այո, այդպես է: Ես խաղում եմ հանուն հայրիկիս: Նա միշտ ցանկանում էր, որ ֆուտբոլիստ դառնամ, և ամեն ինչ անում եմ նրա երազանքն իրականացնելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում