Հանրապետության որոշ շրջաններում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում առաջիկա մի քանի օրերին սպասվում է փոփոխական եղանակ: Հուլիսի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-20-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան’ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 17-ին, 18-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 19-ին նույնքան կնվազի:

Երեւանում հուլիսի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-20-ը հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում