ՊԲ ստորաբաժանումները շարունակել են ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին՝ էապես բարելավելով դիրքերը. Արցախի ՊԲ
07/10/2020 12:03
Կարդացեք նաև
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: «Ինչպես արդեն ավելի վաղ հաղորդել էինք, երեկ օրվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին՝ էապես բարելավելով դիրքերը: Մասնավորապես, երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը:
[Թարմացում] Հակառակորդը տվյալ բարձունքում թողել է վեց դիակ:
Ներկա պահին մարտական գործողությունները արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում