Հունաստանի դեսպանը Բաքվից հետ է կանչվել Ադրբեջանի մեղադրանքներից հետո
07/10/2020 12:31
Կարդացեք նաև
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Հունաստանի դեսպանը հետ է կանչվել Բաքվից խորհրդակցությունների համար: Այս մասին հայտնում է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Այնտեղ ընդգծել են, որ ադրբեջանական կողմն իրեն թույլ է տալիս «անհիմն հայտարարություններ» Աթենքի ենթադրյալ հանդուրժողականության մասին ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև ահաբեկչական մարտիկների հավաքագրման փորձերի և կիբերհարձակումների մասին:
Այդ կապակցությամբ, նախօրեին՝ հոկտեմբերի 6-ին, վճռական բողոք է հայտարարվել Աթենքում Ադրբեջանի դեսպանին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում