Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ
07/10/2020 19:59
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Մամուլում տարածվող լուրերը, որ վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, չեն համապատասխանում իրականությանը. նման հանդիպում նախատեսված չէ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
«Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ մեկ ձեռքով բանակցություններ վարվեր, իսկ մյուս ձեռքով՝ վարվեն ռազմական գործողություններ Արցախի և Հայաստանի դեմ: Ներկա պահի հրամայականն է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական լայնածավալ ագրեսիայի դադարեցումը:
ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ մշտական կապի մեջ է»,- նշված է հայտարարությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում