Ազատագրվեցին կորցրած դիրքերից մեկը և հնարավոր դարձավ փրկել մեր 19 զինծառայողների կյանքը. Ա. Հարությունյան

Ազատագրվեցին կորցրած դիրքերից մեկը և հնարավոր դարձավ փրկել մեր 19 զինծառայողների կյանքը. Ա. Հարությունյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Պաշտպանության բանակի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն` ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով մեր զորքի հակահարձակման իրականացմանը: Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահը:

«Ի դեպ, այդ օպերացիայի արդյունքում, թշնամին ունեցել է զինտեխնիկայի մեծ կորուստներ, իսկ մարտադաշտում թողնելով ավելի քան հարյուր զոհ արագ նահանջել է:

Փա՛ռք մեր բանակին:

Փա՛ռք Աստծո զորությանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում