Քեսոնի շուրջը Սեուլի եւ Փենյանի բանակցությունների հերթական փուլը կկայանա հուլիսի 17-ին
Նմանատիպ
Քեսոնի համատեղ ինդուստրիալ գոտու աշխատանքի նորմալացման շուրջը Սեուլի եւ Փենյանի միջեւ բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա հուլիսի 17-ին, հաղորդել Է Ռենհապ գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բանակցությունները երկարաձգելու որոշումը երկու երկրների ներկայացուցիչներն ընդունել են այն բանից հետո, երբ կողմերը համաձայնության չեն եկել երրորդ փուլի արդյունքների շուրջը, որը հուլիսի 15-ին կայացել Է Հյուսիսային Կորեայի Քեսոն քաղաքում:
Հուլիսի 15-ին բանակցությունների եզրափակիչ նստաշրջանն ավարտվել Է 17.06-ին (Երեւանի ժամանակով 12.06-ին): «Կողմերը ոչ մի համաձայնության չեն եկել»,- հաղորդել Է Հարավային Կորեայի ներկայացուցիչը:
Քեսոնի ինդուստրիալ գոտու աշխատանքը ԿԺԴՀ-ի որոշմամբ դադարեցվել Է ապրիլին՝ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զորավարժությունների պատճառով Կորեական թերակղզու իրադրության սրումից հետո: Այն ժամանակ Հյուսիսային Կորեան հայտարարել Է գոտուց իր անձնակազմը հանելու մասին: Իր հերթին, Հարավային Կորեան նույնպես հայտարարել Է իր քաղաքացիներին դուրս բերելու մասին: Համալիրի տարածքում աշխատում Էին շուրջ 900 հարավկորեացի աշխատակիցներ եւ ԿԺԴՀ-ի 53 հազար քաղաքացիներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում