«Ժողովուրդ». Թուրքական արտադրության հագուստ, կոշիկ վաճառողը հայտնվել են անելանելի դրության մեջ

«Ժողովուրդ». Թուրքական արտադրության հագուստ, կոշիկ վաճառողը հայտնվել են անելանելի դրության մեջ

«Հայաստանում թուրքական ծագման հագուստ, կոշիկ վաճառող առևտրականները հայտնվել են անելանելի դրության մեջ: Ունեն պահեստավորած շատ հագուստ, կոշիկ, որոնք այս օրերին չեն կարողանում վաճառել:

Բանն այն է, որ Հայաստանում արդեն մի քանի օր է՝ թուրքական արտադ­րության ապարանքները բոյկոտելու կոչեր են հնչում: Ի դեպ, այս նպատակով նաև ստորագրահավաք է կազմակերպվել: Ավելին, կան սուպերմարկետներ ու խանութներ, որոնք դադարեցրել են թուրքական ապրանքների վաճառքը:

«Ժողովուրդ» օրաթերթը առևտրականներից տեղեկացավ, որ իրենք զանգահարում են իրենց հաճախորդներին և զգուշացնում, որ հագուստի և կոշիկի գներն իջեցրել են, անգամ առաջարկում են ապառիկ տարբե­րակով իրացնել ապրանքը: Չնայած սրան՝ կրում են ֆինանսական մեծ վնասներ, ունեն վարկային պարտավորություններ, որոնք այժմ չեն կարողանում մարել:

Օրինակ՝ Երևանում կան խանութներ, որոնք երկար տարիներ վաճառել են Թուրքիայից ներկրված հագուստ, կոշիկ, այժմ այդ խանութներում 60-70 տոկոս զեղչեր են հայտարարված: Չի բացառվում, որ ապրանքն ամբողջությամբ վաճառելուց հետո այս խանութները փակվեն»,-գրում է թերթը:

Մնարամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում