Ինչու՞ է ԱԱԾ հրավիրվել Վարդան Օսկանյանը. Հայկական Ժամանակ

«ՀԺ»–ին հայտնի է դարձել, որ երեկ առավոտյան Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ–ական պատգամավոր Վարդան Օսկանյանը։ Նրանից, սակայն, մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։

«ԱԱԾ մեր աղբյուրները հայտնում են, որ փողերի լվացման աղմկոտ գործի նախաքննությունը, որով Օսկանյանն անցնում է որպես մեղադրյալ, ավարտվել է։ ԱԱԾ մամուլի խոսնակը տեղեկությունը պաշտոնապես չի հաստատել։ Ըստ «ՀԺ» աղբյուրների, Ազգային անվտանգության ծառայությունն այդ մասին պաշտոնապես կհայտարարի առաջիկայում»,–գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում