«Այժմ դիտարկվում է Արցախում վիրավորված ռուս լրագրողներին հայրենիք վերադարձնելու հնարավորությունը»․ ՀՀ-ում ՌԴ դեսպան

«Այժմ դիտարկվում է Արցախում վիրավորված ռուս լրագրողներին հայրենիք վերադարձնելու հնարավորությունը»․ ՀՀ-ում ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՀայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ռուսական Աառաջին ալիքին հայտնել է, որ ԼՂ Շուշի քաղաքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված ռուս լրագրողներն անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, այժմ նրանց Ռուսաստան ուղարկելու հարցն է քննարկվում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Վիրավորված լրագրողին հաջողությամբ վիրահատել են, նրա մյուս երկու գործընկերները, որոնք ոչ պակաս ծանր վիրավորում էին ստացել, նույնպես անհրաժեշտ բուժօգնություն են ստացել։ Այժմ դիտարկվում է նրանց հայրենիք վերադարձնելու հարցը»,- նշել է նա։

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր վիրավորում ստացած երեք լրագրողների մասին: Հայտնի է, որ նրանցից մեկը՝ ռուս բլոգեր Յուրի Կոտենոկը, գտնվում է ծանր վիճակում: Նշվում է, որ վիրավորներից մեկն էլ «Ռուսաստանի սպաներ» պորտալի թղթակից Լևոն Արզանովն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում