Freedom House-ի զեկույցում Հայաստանի դեմոկրատիայի մակարդակը բարձրացել է

Նախկին սոցիալիստական պետություններից միայն 6 են դեմոկրատական աճ գրանցել, մինչդեռ 17 երկրներում արձանագրվել է իրավիճակի վատթարացում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Freedom House» կազմակերպության «Անցումային երկրներ» ծրագրի համակարգող Սիլվանա Հաբդանկ-Կոլաչկովսկան զեկույցում որպես ժողովրդագրական աճ գրանցած երկրներ նշել է Հայաստանը, Վրաստանը, Չեխիան, Լատվիան, Մոլդովան և Ղրղզստանը:

Ժողովրդավարության մակարդակի վատթարացում է գրանցվել Ռուսասատանում, Ադրբեջանում, Ուկրաինաում, Բելառուսում, Տաջիկստանում ու Ղազախստանում, Ալբանիայում, Բոսնիայում և Հերցեգովինայում, Կոսովոյում, Մակեդոնիայում, ինչպես նաև ԵՄ անդամ Բուլղարիայում, Հունգարիայում, Լիտվայում, Լեհաստանում, Ռումինիաում, Սլովակիայում ու Էստոնիայում:

Սիլվանա Հաբդանկ-Կոլաչկովսկան առանձնացրել է դիտարկված երկրներում առկա հիմնական միտումները: Դրանցից առաջինը քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումն է։ Ճնշումների և իրավական սահմանափակող կարգավորումների պատճառով Ռուսաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Ղազախստանն ու Տաջիկստանը ցածր գնահատական են ստացել:

Հաջորդ միտումը ընտրական գործընթացի առաջընթացն է Հայաստանում և Վրաստանում, որտեղ անցկացվել են խորհրդարանական ընտրությունր: Հետընթաց է Ռուսաստանում և Ուկրաինայում: Ուկրաինայում «Ֆրիդոմ հաուսը» հետընթաց է արձանագրել այն պատճառով, որ խորհրդարանական ընտրությունները ստվերվել են վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառմամբ, ընtրարշավի ոչ թափանցիկ ֆինանսավորման և կաշառքներով, 400 թեկնածուներ ընտրություններից հանվել են, որոնց կեսը չնչին տեխնիկական պատճառներով: Ռուսաստանի հետընթացը պայմանավորված է ոչ ամենահիանալի ընտրություների միջոցով Վլադիմիր Պուտինի’ նախագահի պաշտոնին վերադարձով:

ԶԼՄ-ների անկախության ցուցանիշը բարելավվել է միայն Հայաստանում, իսկ ահա Բուլղարիայում, Լեհաստանում, Ռումինիայում ու Տաջիկստանում այն հետընթաց է ապրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում