ԵԱՀԿ նախագահը ողջունել է մարդասիրական հրադադարը ԼՂ-ում
10/10/2020 14:08
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ԵԱՀԿ նախագահ Էդի Ռաման ողջունել է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հրադադարի հաստատումը:
Նա այս մասին գրել է իր թվիթերյան էջում:
«Համաձայնագիրը ճանապարհ է բացում դեպի բովանդակային բանակցություններ»,– ասել է նա՝ կարևորելով թե՛ ցամաքային, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջնորդած գործընթացքում կայունությունն:
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվել է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար`Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում