Բոլոր դիվանագիտական խողովակներով աշխատանքներ են տարվում կրակի դադարեցման համար․ ԱԳՆ
10/10/2020 15:39
Կարդացեք նաև
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում բոլոր դիվանագիտական խողովակներով: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նշենք, որ Մոսկվայում ավելի քան 11 ժամ տևած բանակցությունների ընթացքում կրակի դադարեցման մասին համաձայնություն էր ձեռք բերվել, սակայն մինչ այս պահը Ադրբեջանը շարունակում էր սադրանքները սահմանին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում