«Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման մասին ձեռքբերված համաձայնությունը». Հունաստանի ԱԳՆ
10/10/2020 15:51
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Հունաստանի արտգործնախարարությունը իր թվիթերյան էջում հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին ձեռքբերված համաձայնության վերաբերյալ՝ նշելով, որ ողջունում է խաղաղության ուղղությամբ ձեռնարկված քայլերը:
«Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման մասին ձեռքբերված համաձայնությունը: Անհապաղ պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ազդեցությամբ բանակցություններ սկսել, որպեսզի հնարավոր լինի խնդրի՝ խաղաղ եղանակով կարգավորման հասնել»,- ասվում է արտգործնախարարության հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում