Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից. իրավիճակն այս պահին գտնվում է ՊԲ վերահսկողության տակ. Արցախի նախագահ

Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից. իրավիճակն այս պահին գտնվում է ՊԲ վերահսկողության տակ. Արցախի նախագահ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amՔիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։

Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Իսկ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ կխոսեմ առավոտյան ժամը 10-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Հուսամ այս անգամ նոր խոչընդոտներ չեն լինի»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում