Ադրբեջանական կողմի պնդումները, թե ՊԲ ստորաբաժանումները թիրախավորել են Գյանջա քաղաքը, բացարձակ սուտ են
11/10/2020 07:43
Կարդացեք նաև
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Չնայած պաշտպանության բանակը հետևում է Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություններին և կրակ չի վարում, ադրբեջանական կողմը շարունակում է հրթիռահրետակոծության տակ պահել Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին և Արցախի Հանրապետության այլ բնակավայրերը, հաղորդում է Արցախի պաշտպանության բանակը:
«Ադրբեջանական կողմը, միևնույն ժամանակ, ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները թիրախավորել են Գյանջա քաղաքը: Հիշյալ պնդումները բացարձակ սուտ են և իրականության հետ որևէ առնչություն չունեն»,- նշված է ՊԲ հաղորդագրությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում