Մաքսիմ Մանուկյանը Կազանում դարձել է համաշխարհային ուսանողական խաղերի փոխչեմպիոն
Նմանատիպ
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը նվաճել Է արծաթե մեդալ Կազանում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերի ըմբշամարտի մրցաշարում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը ,Մաքսիմ Մանուկյանը միայն եզրափակիչում 1:3 հաշվով զիջել Է ռուսաստանցի Ալան Խուգաեւին:120 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանը հասել Է մինչեւ քառորդ եզրափակիչ, 55 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը եւ 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը պարտություն են կրել նախնական մրցամարտերում:
Կանանց սամբոյի մրցաշարում 64 կգ քաշային Աննա Բադալյանը հասել Է մինչեւ քառորդ եզրափակիչ:
Ներկա դրությամբ Հայաստանի մարզիկները նվաճել են 1 ոսկե, 3 արծաթե եւ 1 բրոնզե մեդալներ: Հայաստանի մարզիկները պայքարում են առաջին 30 երկրների ցուցակում տեղ զբաղեցնելու համար:
Համաշխարհային խաղերին մասնակցում են 162 երկրների ուսանող մարզիկներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում